Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ կանայք, ովքեր հակաբեղմնավորիչներ են օգտագործում, ընտրում են պակաս տղամարդային դիմագծերով տղամարդկանց:

Meddaily-ի տեղեկացմամբ, հետազոտությանը մասնակցել են 18-24 տարեկան 100 աղջիկներ: Հարցումն անցկացվել է 2 անգամ. կանանց կողմից հորմոնային հաբերի ընդունումից առաջ եւ հետո: Աղջիկներին ցուցադրել են տղամարդկանց լուսանկարներ, իսկ նրանք մեկնաբանել են դիմագծերը երկարաժամկետ եւ կարճաժամկետ հարաբերությունների հավանականության տեսանկյունից:

Պարզվել է, որ հաբերի ընդունումը կանանց ստիպել է ընտրություն կատարել պակաս տղամարդկային դիմագծեր ունեցողների օգտին (դեմքի նուրբ օվալ, նեղ ծնոտ եւ այլն):