Կանայք, ովքեր երեք տարուց ավել հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործում, երկու անգամ ավելի շատ են աչքերի հիվանդությամբ տառապում, ինչն էլ կարող է կուրություն առաջացնել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործող կանայք գլաուկոմայի առաջացման հակում ունեն:

Միայն Անգլիայում ավելի քան 480 հազար մարդ է տառապում գլաուկոմայի տարածված ձևով, որը ավելի շատ հանդիպում է սպիտակամորթ եվրոպացիների մոտ:

Գիտնականները գինեկոլոգներին և ակնաբույժներին կոչ են անում կանանց զուշացնել հակաբեղմնավորիչ հաբերի հակացուցումների մասին:

15rbwb41po0d-640

Գլաուկոմայի պատճառով առաջացած աչքի վնասվածքներն անբուժելի են, սակայն ժամանակակից բժշկությունը կարող է ժամանակին կանգնեցնել հիվանդության զարգացումը:

40 տարեկանից բարձր տարիք ունեցող 50 սպիտակամորթ եվրոպացիներից մեկը գլաուկոմայով է տառապում: Իսկ 75 տարեկան մարդկանց մոտ այդ ցուցանիշը մեկ տասներորդի է հավասար:

plattebuik-2-1-1500x630