Հոնկոնգյան Cathay Pacific ավիաընկերության բորտուղեկցորդուհին բացահայտել է ինքնաթիռում տարբեր խմիչքներ խմելու վտանգը: Այս մասին գրում է Express-ը:

Ըստ Derry Lin-ի՝ նախ և առաջ ուղևորները պետք է հրաժարվեն օդային ուղևորության ընթացքում մատակարարվող ջրից, քանի որ այն «հեռու է այնքան մաքուր լինելուց, որքան կարծում են շատերը»: «Ինքնաթիռում ջուրը բացարձակ զզվելի է, և այն բաքը, որտեղից այն վերցվում է, բառացիորեն երբեք չի մաքրվում»,- ասել է նա՝ խորհուրդ տալով շշալցված ջուր խնդրել ուղեկցորդներից։

Բացի այդ, բորտուղեկցորդուհին խորհուրդ է տվել, որ զբոսաշրջիկները ինքնաթիռով թռչելիս սուրճ և թեյ նույնպես չխմեն, քանի որ ջուրը, որով պատրաստվում են այդ ըմպելիքները, նույնպես կարող է կեղտոտ լինել: