«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է ձմեռային հմայիչ կերպարում։ Նա կրում է բաց շագանակագույն երանգի շապիկ, ճերմակ տաբատ եւ նույն գույների համադրությամբ կիսաերկարաճիտներ։ Լուսիներ վարսերն արձակված են, նուրվ շպարով է։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․  «Մի քիչ իմ մասին: Ես 33 տարեկան եմ: Երկու հիանալի երեխա ունեմ: Երջանիկ կին: Սիրում եմ իմ կյանքը, գնահատում եմ ամեն վայրկյանը: Երբեք չեմ դադարում երազել: Եվ կյանքում դեռ շատ նպատակներ ունեմ :Երբեք մի վախեցեք: Պետք է զարգանալ և վայելել կյանքը ամեն րոպե»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն ոճային վերարկու էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ մեղմ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Պահի սիրելի գույնը»,- հրապարակումը մակագրել էր նա։