Առաջին ալիքի ''Գտնված երազ'' հաղորդաշարի հյուրն այսօր հեռուստահաղորդավարուհի, մասնագիտությամբ տնտեսագետ, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո խոսնակ, ''Սիրուշո'' պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արևիկ Ուդումյանն էր:

Հաղորդման ընթացքում հայտնի դարձավ, որ Արևիկի մանկությունը անցել է Աֆրիկայում, մասնավորապես' նա հաճախել է Մոզամբիկի ԽՍՀՄ դպրոցը, քանի որ հայրիկի աշխատանքի պատճառով այդ տարիներին ընտանիքով գտնվում էին այնտեղ :

Խոսելով իր անձնական կյանքի մասին' Արևիկը նշեց, որ այս պահին ամեն ինչ ավելի հանգիստ է, ինչը մեկնաբանում է աշխատանքային խիստ զբաղվածությամբ: Սակայն, ահնրաժեշտության դեպքում պատրաստ է հանուն անձնական կյանքի ինչ-որ չափով հրաժարվել կարիերայից:

Հաղորդման ընթացքում պատրաստվել էին բլից հարցեր, որոնց պատասխանների ճշտությունը ստեղծագործական խումբը նախապես ճշտել էր Արևիկի մտերիմ ընկերուհիներից: Այն հարցին, թե ով է եղել նրա առաջին սերը, Արևիկը կես կատակ կես լուրջ հիշեց, որ իր առաջին սեր կարող է համարել Մոզամբիկում իրենց մանկապարտեզի Նիկիտային, իսկ դրանից ավելի ուշ հրապուրված է եղել Иванушки international խմբի Անդրեյով:

Հաղորդմանը հյորընկալվել էր նաև նրա քույրը' Էլենը, ում խոսքով Արևիկը սիրում է գեղեցիկ արտաքինով տղաների: Այս պահին Արևիկի համար իդեալական տղամարդու կերպար են հանդիսանում դերասաններ Ջուդ Լոուն և Բրեդլի Քուփերը, իսկ առանձնացնելով իր ամենասիրած երևույթները, Արևիկը նշեց քրոջ բալիկին' Մաքսին, ամառը, ճանապարհորդելը, մոխիտոն, սուշին, լավ երաժշտությունը և հետաքրքիր մարդկանց: