“Ընտանեկան պատմություններ” հաղորդաշարի դերասաններ Աստղիկ Ալավերդյանի եւ Նարբե Պողոսյանի' ամիսներ առաջ տեղի ունեցած պսակադրության մասին BRAVO.am-ը պատմել է, իսկ այսօր հետաքրքրվել ենք զույգի առօրյայով ու ստեղծագործական նորություններով:

 

Ամուսիններն այժմ բնակվում են իրենց առանձնատանը, որը գնել են հարսանիքից 2 օր առաջ: Աստղիկը նշել է' կարողանում է հաղթահարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը.“Շատ եմ հոգնում, բայց ամեն ինչ հասցնում եմ: Աշխատում եմ օրս ճիշտ պլանավորել: Այս ամենի հետ մեկտեղ հասցնում ենք հյուրեր ընդունել: Ես եւ Նարբեն շատ ենք սիրում հյուրեր ընդունել”:

 

Նարբեն առօրյայում շատ է օգնում կնոջը.“Երբ հյուրեր ենք ունենում, հաճախ ինքն է պատրաստում. շատ համեղ է ստացվում կարմիր մսով եւ տարբեր համեմունքներով խորովածը: Երկուսս էլ շատ ենք սիրում ռոքվորի սոուսով սթեյքը”,-ասել է Աստղիկը' ավելացնելով, որ ամուսինը ճաշատեսակների հարցում բավական խստապահանջ է. “Անընդհատ նոր ուտեստ պետք է լինի մեր ճաշացանկում”:

 

BRAVO.am-ը դերասանուհուց ճշտել է նաեւ հավանական հղիության մասին լուրը. “Մեր ընտանիքում համալրում դեռեւս չի սպասվում: Ստեղծագործական բուռն շրջանում ենք, երեխայի հարցում չենք շտապում”: