Փետրվարը սիրո ամիս է, սիրո թեման էլ՝ անսպառ: BRAVO.am-ի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը՝ նշելով, թե ինչ հատկանիշներ է գնահատում հակառակ սեռի մեջ, հայտնի ցանկալի տղամարդկանցից ում կհրավիրեր ընթրիքի, եւ ոչ միայն:

 

- Սերը քեզ համար ի՞նչ է: 


- Երջանկության կարեւոր գրավականներից մեկը։



- Սիրտդ այժմ զբաղվա՞ծ է։ 


- Այժմ՝ ոչ։



- Իսկ ինչպե՞ս ես պատրաստվում նշել սիրո տոնը։


- Ուրախ:):

- Ինչպիսի՞ տղամարդիկ են քեզ դուր գալիս առաջին հայացքից։


- Համարձակ, սուր մտքով ու հումորով, բարձր ճաշակով եւ առանց բարդույթների տղամարդիկ։



- Ի՞նչ տիպի տղամարդիկ կարող են քեզ նյարդայնացնել:


- Դատարկամիտ, սառնասիրտ ու անաշխարհ, նաեւ մանրախնդիր ու փնթի տղամարդիկ։ 



- Իսկ կարո՞ղ ես քո թերություններից մի քանիսի մասին բարձրաձայնել:


- Երբեմն կարող եմ չափից շատ մտնել դիմացինի դրության մեջ։ Երբեմն կարող եմ ալարկոտ լինել, ինչը ամենից շատ չեմ սիրում իմ մեջ։ Եվ այն, որ 2 անգամ եմ ներում, բայց դրանից հետո այլեւս չեմ

անդրադառնում։



-  Ինչպե՞ս կարող է տղամարդը գայթակղել քեզ:


- Միայն իսկական տղամարդկային պահվածքով։ 


Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում