Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Աստղիկ Ալավերդյանն, ով հանրությանը հայտնի է որպես «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի հաղորդավարուհի-դերասանուհի և նույն հաղորդման մյուս կերպարի՝ Նարբե Պողոսյանի կին: Աստղիկ Ալավերդյանը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հեռուստաէկրաններին չի երևում և այդ փաստից, իր խոսքերով, բնավ չի սրտնեղում, ավելին՝ արդեն 10 ամիս է, ինչ վայելում է որդու ներկայությունը.
«Իհարկե, արդեն 8-9 տարի եթերում լինելով անսովոր էր այս դադարը, բայց ոչ մի դեպերեսիվ զգացողություններ այդ հարցով չեն եղել, քանի որ մեր տանը հիմա այնպիսի մթնոլորտ է, որ նման զգացողությունները լրիվ ավելորդ են. մեր փոքրիկը ամենալավ իմաստով լրիվ փոխել է մեր կյանքը: Բացի այդ, ինձ մի փոքր պետք էր այս՝ այսպես ասած «հանգիստը», որովհետև ես էլ էի հոգնել այս տարիների ընթացքում, ուզում էի մի փոքր խաղաղ կյանքով ապրել»:
Շարունակությունը` այստեղ: