Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Հրապարակված լուսանկարները արվել են Փարիզում։ Երգչուհին, որը միշտ առձնանում է իր ոճային կերպարներով, սեւ բլուզ է կրում, որը համադրել է վառ շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները՝ գլխարկ, պայուսակ։

Հրապարակմանը կից Աստղիկը գրել է. 

«Աշխարհում միայն երկու տեղ կա, որտեղ կարող ենք երջանիկ ապրել՝ տանն ու Փարիզում։ Էռնեստ Հեմինգուեյ»: