Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով այս շրջանում նկարահանվում է «Դոմինո»-ի 5-րդ եթերաշրջանում, իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան զգեստով լուսանկարներ է հրապարակել, որոնք քննարկումների նոր թեմա են դարձել: Մինչ շատերը կշտապեն Սիլվի Բարկովային ամուսնացնել, Life.panorama.am-ը անձամբ դերասանուհուց է ճշտել, թե հարսի զգեստով լուսանկարներն ի՞նչ նպատակով են արվել:

 

«Դա «Դոմինո»-ի 5-րդ եթերաշրջանի առաջին սերիայում Նարեի հարսանեկան զգեստն է: Ու, քանի որ ես թուլություն ունեմ հարսանեկան եւ երեկոյան զգեստների հանդեպ, հետեւաբար չէի կարող չկրել այն ու չնկարվել»,- նշեց Սիլվին եւ այդպիսով հերքեց իր՝ ամուսնության մասին լուրը:

 

Հարցին՝ շատ աղջիկներ մինչ հարսանիքը խուսափում են հասի զգեստ կրել, չի՞ մտածել դրա մասին, դերասանուհին պատասխանեց. «Առհասարակ, սնահավատ չեմ, բայց մի հարց կա, որ այլեւս չեմ հանրայնացնի' դա իմ անձնական կյանքն է: Համամիտ եմ, որ երջանիկ պետք է լինել լուռ, բոլորից հեռու»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։