Ռուսաստանում «Flowers Fusion» հայտնի բրենդն անցկացրել է հարցում' պարզելու համար, թե ինչ ծաղիկներ են նախընտրում ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Ճիշտ է, այս հարցումն անցկացվել է կանանց տոնին ընդառաջ, սակայն դրան մասնակցել են հիմնականում տղամարդիկ: Օրինակ Ֆիլիպ Կիրկորովը սիրում է կարմիր վարդեր: Այն երկրպագուները, ովքեր համերգների ժամանակ նրան բեմին մոտենում են ծաղիկներով, կարող են այս նախասիրությունը հաշվի առնել:

Ի տարբերություն Կիրկորովի, երգիչ Մաքս Բարսկիխը սիրում է դեղին ծաղիկներ և այն սիրում է նվիրել, նա շատ է ամաչում, երբ իրեն երկրպագուները մոտենում են ծաղիկներով:

Ծաղկեփնջում դեղին ծաղիկներ է նախընտրում նաև Սերգեյ Լազարևը:

Անդրեյ Մալախովը ժամանակին խոստովանել է, որ սիրում է տղամարդկանց համար նախատեսված օրիգինալ ծաղկեփնջեր:

Վերջապես այս հարցմանը մասնակցել է նաև ռուսական շոու-բիզնեսի իգական սեռի ներկայացուցիչ: Երգչուհի Վալերիան սիրում է սպիտակ վարդեր, քանի որ դրանք նրա համար խորհրդանշական են: