Սև կետերը անհանգստություն են պատճառում նույնիսկ ամենախնամված մարդկանց։ Հաճախ դրանք դուրս են տալիս անչափահասների վրա, քանի որ պայամանվորված են հորմոնալ խախտումներով։
Իսկ եթե այս խնդիրը առակ է նաև չափահասների մոտ, ուրեմն հարկ է մտածել առաջնային պատճառի մասին։ Սև կետերը կարող են առաջանալ ոչ ճիշտ սննդակարգի, անորակ կոսմետիկայի կամ էլ սկրաբներով մաշկը հաճախ մաքրելու հետևանքով։
Բայց, ինչպիսին էլ լինի խնդիրը,պետք է այն լուծվի։
Ինչպես ազատվել սև կետերից
Բաղադրիչներ
- 0.5 լիմոն
- 1/4 թեյի գդալ մեղր
Ինչ է անհրաժեշտ անել
1. Կտրեք լիմոնը և կեսի մեջ մեղր լցրեք
2. Լիմոնի հյութը քսեք մաշկին ու ուշադրություն դարձրեք հատկապես խնդրահարույց տեղերին
3. Մեղրա-լիմոնային խառնուրդը թողեք դեմքին 5-7 րոպե
4. Այնուհետև մաքրեք այն երուցիկի թրմով
Այս ամենը խորհուրդ է տրվում անել շաբաթը 2 անգամից ոչ ավելի։ Արդյունքը սկսում է ակնհայտ երևալ արդեն առաջին օգտագործումից հետո