Օգոստոսի 10-ը երգիչ Արամե եւ Աննա Թովմասյանի օրացույցում կարմիր կնշվի, քանզի հենց այդ օրը զույգը պսակադրվեց Սաղմոսավանքում՝ ստանալով Աստծո օրհնությունը։ Զույգի հարսանյաց հանդեսի, ներկա սիրված ու ճանաչված դեմքերի, նորապսակների դուետի մասին շատ խոսվեց, իսկ հիմա շքեղ հարսանիք կազմակերպած Արամեն եւ Աննան հանգստի կարիք ունեն։