Երբ հայտնի դերասաններին հարցրի' ճանաչված դերասանուհիներից ում հետ և ինչպիսի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել, գրեթե բոլորը տվեցին Անջելինա Ջոլիի անունը :

Դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանը ցանկություն ունի Անջելինա Ջոլիի հետ նկարահանվել մարտաֆիլմում:

Մովսես Երեմյանը ևս նշեց Անջելինա Ջոլիի անունը, սակայն ցանկացավ նրա հետ նկարահանվել մելոդրամայում:

Դերասան Վարդան Հովսեփյանն էլ ընտրեց Ջոլիին, սակայն կոմեդիայի համար:
Հայկ Աֆրիկյանը բավականին դժվար որոշեց ու ընտրեց միանգամից երկու դերասանուհու' Անջելինա Ջոլի և Մեգ Ռայան, որոնց հետ ցանկություն ունի նկարահանվելու դրամայում: