Մովսես եւ Աննա զույգը պատահական հանդիպեց 4 տարի առաջ, թեեւ ասում են, որ կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում: Սկզբնական շրջանում ուղղակի ընկերություն էին անում, hետո հասկացան, որ միմյանց հանդեպ անտարբեր չեն: Զգացմունքն այնքան մեծ էր, որ որոշեցինք ամուսնանալ: Ուսումը շարունակելու համար Աննան դարձյալ մեկնեց Միացյալ Նահանգներ, վերադարձին հաջորդեց նշանադրությունը, այնուհետեւ' հարսանիքը: Երիտասարդ ամուսինները լուսանկարվել են BRAVO.am-ի համար եւ պատմել, թե ինչպիսին են պատկերացնում իրենց ընտանիքը տարիներ անց:
Աննա. Խանդի տեսարաններ մեր միջեւ երբեք չեն եղել: Շատ եմ վստահում նրան: Հեռավորությունն ավելի մեծ փորձություն էր մեզ համար, որը հաղթահարեցինք: Միմյանց շատ լավ ենք հասկանում:
Մովսես. Միմյանց կորցնելու վախ կա միշտ եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա մեր սերը: Այո, մեր սերը փորձությունների միջով է անցել ու դեռ կանցնի, չէ՞ որ կյանքն ինքնին փորձություն է:
Աննա. Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ մեր զգացմունքն ավելի է ամրացել ու աստիճանաբար ավելի կամրանա:
Ապրիլին զույգը կնշի ամուսնության մեկամյակը: Համատեղ կյանքի մեկամսյակը եւ նման այլ ամսաթվեր չեն նշանավորել. անիմաստ են համարում: Երկուսով ապրելով` փորձում են իրենց ամեն օրը տոն դարձնել:
Մովսես. Դեռ չենք որոշել` ինչպես, բայց կնշենք 1-ամյակը: Չէ՞ որ առաջին տարին կարեւոր է. համոզվում ես` ճիշտ որոշում ես կայացրել:
Աննա. Ունենք մեկ օր, որ միշտ նշում ենք: Դա հունիսի 21-ն է, երբ առաջին անգամ տեսանք իրար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։