Դերասան Դավիթ Աղաջանյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ավարտին մոտեցող «Թաքնված սեր» հեռուստասերիալի եւ առաջիկա անելիքների մասին.

 

«Այս նախագիծը թողեց հիշողություններ, լիքը հարազատ մարդկանց հետ շփումն ավելի ամրապնդվեց. Հաճելի թիմ, հաճելի անձնակազմ, իսկ ավելի կոնկրետ ընտանիք' սա մեր նախագծի համառոտ բնութագիրն է: Հիմա բոլորս էլ ինչ-որ չափով տխրել ենք, որ ավարտվեց մեզ համար շատ հարազատ հեռուստասերիալը, սակայն դերասանը ամեն դեր կերտելիս պետք է հասկանա, որ մի օր հրաժեշտ է տալու»,- «Թաքնված սեր» հեռուստասերիալի մասին խոսելիս' նշեց Դավիթ Աղաջանյանը:

 

Վերջինս նկատեց, որ հեռուստասերիալից շատ բան է սովորել.

 

«Ամեն նախագիծ հմտացնում է դերասանին եւ այս նախագիծն էլ հերթական անգամ տվեց ինձ ստեղծագործելիս բազում նրբություններ իրականացնելու հնարավորություն, իսկ ես սիրում եմ անընդհատ սովորել ու ամեն մի մանրուք քաղել»,- հավելեց դերասանը:
Դավիթի խոսքով' նա արդեն իսկ առաջարկներ ունի, որոնց մասին գերադասեց լռել, մինչեւ դրանց իրականանալը.

 

«Նոր աշխատանքով ներկայանալս շատ չի ուշանա, ես իմ հեռուստադիտողին շատ սպասեցնել չեմ տա»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:


Գալիք տարվա ծրագրերի մասին խոսելիս' Դավիթը շարունակեց.
«Հիմա մի միտք ունեմ, որն արդեն իրականացման ընթացքում է: 2017-ին կցուցադրեմ մի բան, որի մասին հեռուստադիտողի կարծիքն ինձ շատ-շատ է հետաքրքրում»:

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում