Նախկին հաղորդավարուհի Անի Դաշյանն Ինստագրամի իր էջում զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել և շնորհավորել Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

 

«Մեր սահմաններում կանգնած տղերքն Աստծո կամոք թող տուն վերադառնան ողջ և առողջ, հայ մայրերը թող էլ երբեք արցունք չթափեն զավակի կորստի համար... Շնորհավո՜ր տոնդ, հա՜յ զինվոր»: