Աննա Արմենակյանն oրեր առաջ նշել է դստեր ծննդյան տոնն ու ատամհատիկը: Խնջույքի լուսանկարներն ամերիկաբնակ երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին' տեղեկացնելով, որ փոքրիկ Անգելինայի մեկամյակը նշել են մեծ շուքով:

 

«Աղջկաս օրն ուրախ տոնի էինք վերածել: Համախմբելով մեր գրեթե բոլոր հարազատներին ու ընկերներին' հիանալի ու անմոռանալի ժամանակ անցկացրինք: Ռեստորանի դահլիճը գեղեցիկ ու գունեղ ձեւավորել էիք: Ծաղրածու եւ երեխաների շատ սիրելի վարդագույն փոքրիկ մկնիկին էինք հրավիրել, ովքեր էլ ապահովեցին երեխաների ուրախ ժամանցը: Կարծում եմ' հյուրերը լավ տպավորություններով հեռացան»,- պատմել է նա:

 

Շարունակությունը` այստեղ: