ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի, երգահան Աննա Արմենակյանը վերջերս կրկին մայրացել է՝ լույս աշխարհ բերելով իր դստերը՝ Անգելինային: Այժմ, արդեն, Աննան զբաղվում է իր երկու զավակների խնամքով, միևնույն ժամանակ՝ իր առջև ունենալով սիրելի աշխատանքը կատարելու տեսլականը: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է դստեր ծնունդի հետ ունեցած զգացողությունների, նրա ամերիկյան կյանքի, ստեղծագործական պլանների, հայրենիք վերադառնալու և այլ թեմաների շուրջ:

 

-Վերջերս լույս աշխարհ եկավ ձեր երկրորդ բալիկը. դուստր ունենալու մասին շա՞տ էիք երազել:

-Դստրիկիս աշխարհ գալուն, իսկապես,  երկար էինք սպասել, և անսահման երջանիկ էինք այդ առթիվ: Ոչ միայն երազել, այլև պատկերացրել էի, թե ինչպիսին պետք է նա լինի: Իսկ օրինակ, երբ սպասում էի առաջնեկիս ծնունդին և դեռ չգտեի սեռը, անբացատրելի մոլուցքով երազում էի, որ տղա ծնվի...Մի խոսքով, զգացումներս տարբեր ժամանակներում տարբեր են եղել:

 

-Կրկնակի մայրությունն ի՞նչ զգացողություններ պարգևեց:

-Անգելինայի ծնվելուց հետո սիրտս սկսեց ավելի ուժգին բաբախել, կարծես լիովին հալվեցի: Ունեցա երջանկության արցունքներ, երախտագիտության զգացում, կրկնակի մայրության բերկրանք: Երբ որդիս ծնվել էր, մտածում էի՝ կկարողանա՞մ արդյոք   այդքան մեծ սիրով սիրել երկրորդ երեխային ևս, բայց երբ տեսա դստերս, հասկացա, որ բնությունը մայրության հետ պարգևում է նաև անմնացորդ և ինքնամոռաց սիրելու ընդունակություն և շատ մեծ սիրտ:

 

 

Շարունակությունը` այստեղ: