Գարնանն ամուսնացած և ամուսնու` Ջիանի Օնչոյի հետ ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Այստեղ նա հանդիպել է որդուն, որին չէր տեսել 6 ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին հարցազրույցը Գայանեն վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սա հասուն տարիքում իր առաջին երկարատև բաժանումն էր հայրենիքից։

 

–Գայանե, ի՞նչ զգացողությամբ եք վերադարձել Հայաստան և ո՞ւր եք գնացել առաջին հերթին։

 

–Ինչքան էլ սիրուն տեղերում լինես, լավ ու բարի մարդկանց տեսնես, կարոտում ես քո երկիրը։ Այս ամենը այնքան եմ սիրում, այնքան ջերմ ու հարազատ է ամեն բան` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Փոքր տարիքում երկար ժամանակով մեկնել եմ երկրից, բայց հասուն տարիքում առաջին անգամ էի այսքան ժամանակով բացակայում երկրից։ 4 ամիսը, իրոք, շատ էր։  

 

Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո որդուս և ընկերներիս հետ գնացինք Վայք։ Եղանք Տաթևի վանքում, Խնձորեսկում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ Երևանում լինել դեռ չեմ հասցրել։ Այսօր եմ եկել Երևան։ Դեռ ընկերներիս էլ չեմ հանդիպել։

 

Տարօրինակ զգացողություն է, երբ Հայաստանում հանդիպում ու մի սեղանի  շուրջ նստում ենք Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Չինաստանից, Իտալիայից ժամանած հայերով. բոլորս հայ ենք, բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, բայց, չգիտես ինչու, տարբեր տեղերից պետք է գանք, հավաքվենք Հայաստանում։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։