Արդեն 10 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվեղ երգահաներգչուհի,երկու զավակների մայր  Աննա Արմենակյանի տան եղևնին մի քանի շաբաթ էզարդարված է :) ESem.am-ի հետ երգչուհին ամանորյա թեմայով զրույց է ունեցել և տրամադրել հինգ ամսական դստեր՝ Անգելինայի 

առաջին լուսանկարը:

 


«Հայաստանում ապրելու տարիներին Ամանորի գիշերն ինձ համար աշխատանքային էր. Նոր տարին դիմավորում էի բեմում: ԱՄՆ տեղափոխվելուց հետո ամեն բան փոխվել է. այժմ այն ինձ համար ընտանեկան տոն է :) Այստեղ առհասարակ տոները շատ-շատ շքեղ են նշվում: Այս օրերին քաղաքն ամբողջությամբ ձևավորված է, լուսավորված»,- ESem.am-ին ասաց Աննան:

Երգահանի ընտանիքը նախ` կաթոլիկների, ապա` հայերիս` առաքելական եկեղեցու հետևորդներիս տոնացույցով մեծ ոգևորությամբ նշում է Սուրբ Ծնունդը:

 

 

«Երեկ՝ ծնողներիս տանը, ընտանիքով նշեցինք Սուրբ Ծնունդը՝ ամերիկյան Քրիստմըսը: Շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում հիանալի ժամանակ անցկացրինք: Մայրիկիս պատրաստած համադամ ուտեստները ճաշակեցինք: Նոր տարին դիմավորելու ենք մեր տանը՝ ամուսնուս, երեխաներիս, ծնողներիս ու եղբորս հետ: Այս տարին մեզ համար շատ խորհրդանշական է, դուստրս՝ Անգելինան, առաջին անգամ է մեզ հետ նշելու Ամանորը :)»,- հավելեց Աննան:

 

 

Երգչուհու ամուսինը՝ մասնագիտությամբ օպերատոր Արմեն Ալեքսանյանը, երեկ Ձմեռ պապիկի հագուստով ուրախացրել է հարազատներին և նրանց նվերներ մատուցել: «Բոլորս շատ էինք ուրախացել: Տղայիս՝ 3 ամյա Ալեքսի երջանկությանը չափ ու սահման չկար. արտասանեց, երգեց, պարեց Ձմեռ պապի համար և մեծ ոգևորությամբ բացեց նվերները :)»,- շարունակեց պատմել երգչուհին:

Ըստ նրա՝ Ամանորն իր ամենասիրելի տոնն է ու ամեն տարի անհամբերությամբ է սպասում դրա գալստյանը: «Հավատում եմ, որ գալիք տարին սկիզբն է լինելու անհավատալի հրաշքների: Երբ հավատում ես, նույնիսկ ամենաանիրականն է դառնում իրականություն»,- ասաց Աննան, ով երեխաների ծնվելուց հետո իրեն կրկին մանուկ է զգում :)

 

 

«Էլ ինչ Նոր տարի առանց Ձմեռ պապիկի, առանց Եղևնու ու առանց նվերների :) Նոր տարվա գիշերը մեր տուն Ձմեռ պապ անպայման կգա ու մեզ էլի շատ նվերներ կբերի ու փոքրիկներս կհայտնվեն ամանորյա հեքիաթում»,- ասաց նա:

Խոսելով անցնող տարվա ձեռքբերումներից` Աննան նշեց. «2014 թվականն իմ ընտանիքի համար հրաշալի տարի էր: Ծնվեց իմ արքայադուստրը՝ Անգելինան, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն: Նրա օրհնությամբ ես այժմ վայելում եմ երեխաներիս ներկայությունը, ինչն ինձ համար ամենամեծ պարգևն է»:

 

 

Երգչուհին 2015 թվականից մի շարք սպասելիքներ ունի: «Հուսով եմ` եկող տարի կվերադառնամ աշխատանքիս ու իմ հեղինակած երգերից մի քանիսը կձայնագրեմ: Երեխաներիս մասին նոր երգ ունեմ` «Շնորհակալ եմ» վերնագրով: Այդ երգի հիման վրա ցանկանում եմ տեսահոլովակ նկարահանել, որի օպերատորը ամուսինս կլինի»,- հայտնեց երգչուհին՝ բոլորիս մաղթելով առողջ, խաղաղ, ուրախ և երջանկաբեր տարի:

 


Զրուցեց Մերի Պողոսյանը