Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամ մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանության միջազգային օրը, երևանյան ռեստորանային համալիրներից մեկում Անի Քոչարն իր ընտանիքի ամենամտերիմ բարեկամների ու ընկերների հետ նշեց ամուսնու' «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ, ԱԺ փորձագետ Արման Մուշեղյանի և որդու՝ Դավիթիկի ծննդյան տոները:

«Ամուսնուս ծնունդը դեկտեմբերի 2-ին է, որդունս՝ 3-ին. միացնելով ծննդյան տոները՝ կրկնակի տոն ենք դարձնում: Դավիթս ծնվել է մեծ գործերի ու շրջադարձային իրադարձությունների համար և իր անելիքը սկսել է հենց ծննդյան օրվանից, այն է Դեկտեմբերի 3-ը՝ Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Նա ծնվել է կարծրատիպեր կոտրելու և նախապաշարմունքային մտածողությունը ջախջախելու համար: Նա սիրո, բարու, մեծ հավատի ծնունդ է, և նա արդեն 2 տարեկան է»,- ասաց Անին:

 

Շարունակությունը՝ այստեղ: