Վերջերս «Морской узел 2014» ամենամյա միջազգային մրցույթում «Գրան Պրիի» արժանացած երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը. նա դառնում է 22 տարեկան: Esem.am-ը շնորհավորել է Նարեին ու պարզել, թե ինչպես է անցնում տոնական օրը:
«Կեսգիշերին հորաքրոջս հետ երևանյան ռեստորաններից մեկում էի: Ես այդ պահին բեմում երգում էի. hավաքվածները շնորհավորեցին ինձ ու բոլոր հոբելյարներին»,-ասաց Նարեն, ում ռեստորանում անակնկալ է մատուցել մտերիմ ընկերուհին: «Այդ ժամանակ տորթով ու փուչիկներով ռեստորան եկավ իմ մանկության ընկերուհին, ով հատուկ ծննդյանս օրվա կապակցությամբ Մոսկվայից էր ժամանել: Նրա հայտնվելը մեծ անակնկալ էր ինձ համար. դրանից մեծ նվեր ինձ համար չկար»,- նշեց երգչուհին, ում խոսքով` շատ հաճելի է առավոտյան ևս շնորհավորական զանգերից արթնանալը:
Նարեից պարզեցինք, որ ընտանիքի անդամների հետ տանն արդեն նշել են իր օրը, և ինքը հատուկ շնորհակալություն է հայտնել ծնողներին` իրեն կյանք պարգևելու համար: «Կարծում եմ, դրանից մեծ նվեր նրանք չէին կարող տալ ինձ»,- ավելացրեց նա: Երգչուհին դեռևս չի որոշել երեկոյան ծննդյան խնջույք կկազմակերպի՞, թե ոչ:
Խոսելով ստացած նվերների մասին` Նարեն նշեց, որ հորաքրոջ կողմից իր համար սպասված դիմահարդարման պարագաներ է նվեր ստացել, առհասարակ, իրեն նվիրում են օծանելիք, գումար: «Կարևորը` նվերը սրտանց լինի ու ինձ համար կարևոր մարդուց,- շեշտեց երգչուհին, ով չթաքցրեց, որ հատուկ սպասում է մի նվերի :) -Իհարկե, ունեմ սպասված նվեր, որը, սակայն, գաղտնի կպահեմ. այն ավելի շատ երազանքի է նման»:
Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը