Հունվարի 28-ին Զառա Սահակյանի ընտանիքը նշում է ոչ միայն Հայոց բանակի տոնն, այլեւ փոքրիկ Նոյի տարեդարձը:): Դերասանուհու որդին երեկ դարձել է 3 տարեկան: Նրա ծննդյան խնջույքը ծնողները կազմակերպել են մանկական սրճարանում' հրավիրելով ամենամտերիմ մարդկանց, որոնց թվում են եղել Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն' Ալբերտոյի հետ, Աբել Աբելյանն ու Մամիկոն Սիմոնյանն' իրենց ընտանիքների հետ:

 

“Մենք մեծերով ենք շփվում, մեր երեխաներն էլ իրար հետ են ընկերություն անում: Երբ տղայիս հարցնում էի' մուլտֆիլմերի հերոսներից ում է ուզում հրավիրել, միայն Մաշային ու արջին էր ցանկանում տեսնել, տորթն էլ որոշել էի երեք գնդակով պատվիրել, բայց Նոյի ցանկությամբ' կրկին Մաշային եւ արջին պատկերեցին:): Նա շատ ակտիվ, երգող ու պարող երեխա է, բայց երբ հաղորդավարը բարձրախոսով իր անունն էր տալիս, աչքերը փակում էր: Վերջում արդեն ակտիվ էր, դժվարությամբ համոզեցինք, որ տուն վերադառնանք”,-BRAVO.am-ին պատմել է Զառան:

 

Շարունակությունը` այստեղ: