Այսօր դերասան Խորեն Լևոնյանի և պարուհի Մերի Հովհաննիսյանի որդու` Արմենի համար օրն անակնկալներով է սկսվել: Ծննդյան 4 ամյակը տոնող փոքրիկը ոչ միայն հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ, այլև շատ սպասված նվերներ :)
«Վայ, իսկական խառնաշփոթ է այսօր մեր տանը: Երեկվանից ծննդյան տոնին է պատրաստվում, ամեն բան անում է, որ իր ուզածով լինի :) Նախապես հարցրել էի թե ինչ նվեր է ուզում, ու իր ցանկությանն ընդառաջելով՝ իսկական կիթառ էի գնել: Ուղիղ կեսգիշերին նվերը ստացավ ու մինչև ժամը երկուսը ուրախությունից ոչ ինքը քնեց, ոչ էլ մեզ թողեց, որ քնենք :) Անընդհատ ժամն էր հարցնում, ու հետաքրքրվում` լույսը բացվելուն ինչքա՞ն մնաց»,- ESem.am-ին պատմեց Արմենի մայրիկը` Մերին:
Տղան մայրիկին խնդրել էր առավոտյան արթնանալուն պես իր համար նվագել ու «Happy B-day» երգը երգել: «Ինքը միշտ շատ շուտ է արթնանում: Առավոտյան ժամը ութը չկար, եկել, ինձ ձայն է տալիս. «Մամ, արթնացիր, որ իմ համար երգես» :) Մեր հարևաններն այսօր իր նվագի ձայնից են զարթնել :)»,- նշեց պարուհի մայրիկը:
Ըստ Մերիի` փոքրիկի հայրը` դերասն Խորեն Լևոնյանը նույնպես անակնկալ է պատրաստել որդու համար: «Խորենն առաջիններից է եղել, ով շնորհավորել է Արմենին, նա նույնպես երեխայից նախապես հետաքրքրվել է, թե ինչ նվեր է ուզում. երեկոյան կփոխանցի»:
Մերիի հավաստմամբ` փոքրիկին շնորհավորել ու իրենց նվերներն են հանձնել նաև ընտանիքի մյուս հայտնի անդամները: Մորաքույրը` պարուհի, դերասանուհի Նառա Հովհաննիսյանը, զգեստներ ու խաղալիք է նվիրել, իսկ հորեղբոր` դերասան Արսեն Լևոնյանի նվերը Արմենը խնջույքի ժամանակ կտեսնի:
Արմենի ծննդյան խնջույքը շարունակվել է մանկապարտեզում, որտեղ մայրիկի հրավերով նաև ծաղրածու է եկել ու զվարճացրել փոքրիկներին: «Մանկապարտեզում շատ ուրախ անցավ. երեխեքը մի լավ խաղացին, պարեցին, ուրախացան և Արմենինս տորթիկից կերան: Այնքան լավ անցավ, որ ես էլ չէի ուզում տուն գալ :)»,- մեծ ուրախությամբ ասաց Մերին:
Ըստ նրա` այսքանով երեխայի ծնունդը չի ավարտվում: Երեկոյան խնջույքը շարունակվելու է երևանյան ռեստորաններից մեկում: «Քանի որ Արմենս արդեն մեծ է, որոշեցինք այս տարի ռեստորանում նշել ծնունդը: Հյուրերի թվում մեզ շատ մտերիմ ու հարազատ մարդիկ են լինելու»,- հայտնեց Մերին:
ESem.am-ը շնորհավորում է Արմենին և անակնկալներով լի մանկություն մաղթում :)
Ներկայացրեց Մերի Պողոսյանը