Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլեւանյանն օգոստոսի 23-ին նշել է ծննդյան 29-րդ տարեդարձը: Կեսգիշերից սկսած Սուրենին անակնկալներ են մատուցել սիրելի տիկինը` Յանա Դանիելյանն ու ընկերները` Լիդիա Գրիգորյանը, Գագիկ Մկրտչյանն ու այլք:
BRAVO.am-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ շատ է սիրում իր ծննդյան տարեդարձը:
Սովորաբար դերասանը մեծ շուքով է տոնում թե’ սեփական տարեդարձը, թե’ ընտանեկան տոները, սակայն այս տարի, զբաղվածության պատճառով, չի հասցրել մեծ միջոցառում կազմակերպել:
«Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին կինս, քույրս` ամուսնու հետ միասին եւ ընկերներս, իսկ առավոտյան աղջիկս ինձ արթնացրեց շնորհավորանքով եւ փուչիկներով: Յանան նվիրեց նախընտրածս գեղեցիկ ժամացույցը, իսկ օրվա լավ տրամադրությունը ապահովել են բոլոր այն շնորհավորանքները, որ լսել եմ», մեզ հետ զրույցում նշել է հաղորդավարը:
Շարունակությունը` այստեղ: