Այսօր լրացավ սիրելի երգչուհի Մարգարիտա Բարխոյանի քսանչորս ամյակը: Մարգարիտան իր օրն անակնկալներով է սկսել դեռևս երեկ գիշերվանից: «Գիշերը 12-00-ին մի մեծ ծաղկեփունջ ստացա ինձ շատ հարազատ մարդու կողմից: Այդ ժամանակ չէի էլ նկատել, որ օրը փոխվել է: Հետո դրան հետևեց նաև եղբորս անակնկալն ու այսպես ուրախ սկսեցի ծննդյանս օրը»,-նշեց երգչուհին: Մարգարիտան ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախորդ տարիներին այդքան էլ չի սիրել տոնել իր ծննդյան օրը:
«Այսօրը ընկերներս ու հարզատներս միշտ առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում ինձ: Եթե անգամ ես չեմ ուզում նշել, նրանք ինչ-որ բան կազմակերպում են: Անգամ ինձ ասում են, եթե չես ուզում դու մի արի, միևնույն է մենք տոնելու ենք»,-ծիծաղով ավելացեց Մարգարիտան: Այսօրն էլ երգչուհու համար բացառություն չի լինելու: «Երեկոյան մի տեղ կնստենք ու կնշենք ընկերներիս ու ամենամոտ հարազատներիս հետ միասին»:
Երգչուհու հոբելյանական տարիքը հուշում է, որ այս տարին հորոսկոպով իր տարին է: «Ինձ համար մեծ հաջողությունների տարի է նախևառաջ նրա համար, որ սկսեցի իմ անհատական կարիերան»: Այս ամենին զուգահեռ երգչուհին առայժմ չի պլանավորել անձնական կյանքի փոփոխություններ: «Դա կլինի այն ժամանակ, երբ կցանկանամ ընտանիք կազմել»,- կարճ և կոնկրետ պատասխանեց Մարգարիտան:
ArmStar.am-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին, երգչուհուն ցանկանում անսպառ ստեղծագործական հաջողություններ, փառք և ամենակարևորը' երջանկություն:
Զրուցեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/