Հոկտմբերի 21-ը տոնական է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան ամուսիններ, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի ընտանիքում: Նրանք տոնում են կրտսեր դստեր՝ Մանեի ծննդյան 11 ամյակը: Երեխայի օրը տոնի վերածած ծնողները տոնական սեղանից առանձնացան ու պատասխանեցին ESem.am-ի հարցերին: 

 

 

«Ինչպես ամեն տարի, այս տարի էլ առաջինը ես եմ շնորհավորել աղջկաս, հետո նոր մայրն ու քույրը՝ Անին: Առաջին նվերն էլ մեր կողմից է եղել. նրա համար իր հավանած կոշիկներն էինք գնել, շատ ուրախացավ»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ հավաստիացնելով, որ դստրերին հաճախ են անակնկալ նվերներ մատուցում:

 

Հոբելյարին հաճելի նվեր է մատուցել նաև մորեղբայրը, ով դերասանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից գեղեցիկ զգեստներ է ուղարկել:

 

 

Մեզ հետ զրույցի պահին Ներսիսյանների ընտանիքում տոնական մթնոլորտ էր. Մանեն ընկեների ու հարազատների շրջապատում փչում էր տոնական տորթի մոմերը, իսկ մինչ այդ մայրիկի նվագակցությամբ  երգել է ՀՀ օրհներգը:

«Հիանալի ժամանակ են անցկացնում երեխաները՝ երգում, պարում, ուրախանում:) Շատ հետաքրքիր է անցնում մեր դստեր 11 ամյակը»,- նշեց պարոն Ներսիսյանը:

 

 

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը