Կեսգիշերից խառնաշփոթ է հաղորդավարուհի Յանա Դանիելյանենց տանը: Ընկերներն ու գործընկերները հավաքվել են նշելու Յանայի 25-ամյակը:
«Ինչպես ամեն տարի այս տարի ևս անակնկալներ եղան, առաջինը շնորհավորեց ամուսինս' Սուրենը: Կեսգիշերին հինգ էր պակաս, երբ շոմպայնով, ծաղկեփնջով և անակնկալ նվերով եկավ տուն, այնուհետև 12-ն անց ընկերներս ու գործընկերներս մեր տուն եկան ինձ շնորհավորելու, որն ինձ համար մեեեծ անակնկալ էր»,-esyes.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհին:
Յանան դեռ չգիտի այս օրն ինչպես է անցկացնելու: «Դեռ չգիտեմ թե օրս ոնց կանցնի, ինչ կանենք, վաղն արդեն հստակ կկարողանամ ասել, թե ոնց նշեցի ծննդյանս տոնը»,- հավելեց Յանան և խոստացավ առավոտյան կիսվել տոնական տպավորություններով ու անակնկալներով:
Սուրենը մեկ այլ անակնկալել է պատրաստել կնջ համար, որի մասին ավելի ուշ կպատմենք հաղորդավարուհու անակնկալը չփչացնելու համար:
esyes.am-ը շնորհավորում է հաղորդավարուհուն և նորանոր հաջողություններ մաղթում:
Շնորհավորում եմ: Մերի Պողոսյան