Այսօր հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նշում է իր 26-ամյակը: Նա այս պահին ընտանիքի հետ Ծաղկաձորում է, որտեղ էլ նշում է տոնը: ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ ու անակնկալներ է ստացել:

 

 

«Կեսգիշերին առաջինը Սուրենը շնորհավորեց, Ադելը, ցավոք, քնած էր այդ ժամին: Քիչ անց մեր տուն եկավ սկեսուր մայրիկս` ծաղիկներով, փուչիկներով, տորթիկով: Ինձ համար դա անակնկալ էր, քանի որ առաջին անգամ էր, որ ծննդյանս գիշերը մեր տուն եկան մեր հարազատները. Մինչ այս միայն ընկերներս են եկել: Ավելի ուշ մեզ միացան նաև մեր ընկերները` դերասաններ Գագիկ Մկրտչյանն  ու Լիդիա Գրիգորյանը, Վահագն Մարտիրոսյանը և աjլոք: Շատ լավ անցավ, շատ ուրախ էինք, աշխույժ: Բարեբախտաբար, այդ ձայներից դուստրս չարթնացավ:) Այժմ էլ Ծաղկաձորում ենք, եթե ընկերներս ցանկանան, կմիանան մեզ»,- պատմեց Յանան:

 

 

Փոքրիկ Ադելը  մայրիկին շնորհավորել է առավոտյան:  «Ադելը առավոտյան եկավ սենյակս փուչիկներով, ծաղիկներով ու ասաց` մամա ջան, ծնունդդ շնորհավոր: Մեծանալու լավն այն է, որ դուստրս արդեն կարողանում է շատ բաներ հասկանալ և ինքնուրույն շնորհավորել ինձ: Այսօր ում տեսել է, ասել է` այսօր մայրիկիս ծննդյան օրն է»,-ասաց նա:

Յանայի խոսքով` Սուրենն իրեն օծանելիք է նվիրել: Մյուս հյուրերը ևս ընտրել են նվերի այս տարբերակը:  «Սուրենը միշտ սիրում է անակնկալներ անել ու միշտ ընտրում է այնպիսի նվերներ, որն ինձ պետք է»,- ESem.am-ին ասաց նա` հավելելով, որ շատ է սիրում օծանելիք:

 

 

Յանան խոստովանեց, որ մինչ ամուսնանալը չի սիրել իր ծննդյան օրը. «Այն մարդկանցից չեմ, ովքեր չեն սիրում իրենց ծննդյան տարեդարձերը, քանի որ մեծանում են: Մինչ ամուսնանալս ծննդյանս օրերն այնքան էլ չէի սիրում, քանի որ չգիտես ինչու, միշտ տխրում էի, բայց այս վերջին հինգ տարին շատ ուրախ է անցնում»:

ESem.am-ը շնորհավորում է Յանային և երջանկություն մաղթում: