Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը բաց է ուսերի հատվածում, զարդարված է գոտիով։ Հաղորդավարուհին վառ շպար է ընտրել, գեղեցիկ աքսեսուարներ։ Հետեւորդներին կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են գրել Յանային։ «Սքանչելի կին»,- գրել է օգտատերից մեկը։
Ավելի վաղ նա ներկայացել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում էր սեւ տաբատ եւ սվիտեր, բաց երանգի, ոճային վերարկու։ Յանայի կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկ երկարաճիտները։ Կադրին կից Յանան գրել էր․ «Բարի օր բոլորին»։