Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Եվան հավաքել է մազերը ու բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Շատ ոճային», «Շքեղ»։
Ավելի վաղ հրապարակված կադրում Եվան կրում էր վարդագույն կոստյում։ Նա հավաքել էր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Եվայի կերպարն ամբողջացրել էին պայուսակն ու աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Էլեգանտ», «Իդեալ աղջիկ», «Սիրունություն», «Քնքուշ աղջիկ»։