ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է կապույթ երանգի ամառային զգեստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նուրբ ու նվազագույն շպարով է։ Արփինե Հովհաննիսյանի կերպարն ամբողջացրել են աքսեսուարները․ ժամացույց, վզնոց։ Հրապարակմանը կցի նա գրռում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Շքեղ կին էլ ավելի շքեղ գիտակցությամբ», «Հմայիչ, գեղեցիկ, անկրկնելի», «Ինչպես միշտ գեղեցիկ ու հմայիչ», «Շքեղ», «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի... դա Ձեր մասին է․․․»։