Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոնան երկար զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Տաղանդավոր երգչուհին ցածրկրունկ կոշիկներ է ընտրել։ Սոնան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել գեղեցիկ շպարով։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել, որոնց միացել է նաեւ դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսնյանը։ «Շքեղ»,- գրել է նա։