Երեկ Երեւանում տեղի է ունեցել հերթական էլիտար հարսանիքը, որին հրավիրված են եղել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, էրիկը։ Վերջինը մի քանի երգ է կատարել նորապսակների համար, որի ներքո պարել են Նազենին եւ Խորենը։

 

Դերասանուհին եղել է շքեղ կարմիր զգեստով եւ գլխազարդով։ Իր եւ Խորենի պարից մի հատված Նազենին հրապարակել է Instagram-ում.

 

«Կարոտել էի իմ ընկեր եւ տաղանդավոր դերասան Խորեն Լեւոնյանի հետ աշխատելն ու պարելը»,- տեսանյութը մակագրել է նա։