Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է Իտալիայում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Նազենին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա բեժ գույնի վերնազգեստ է կրում, արձակել է մազերը։ «Հե՜յ գիտի ժամանակներ…»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին՝ օգտագործելով «ծով», «ջուր» հեշթեգերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, մոխրագույն բլուզ ու մարզակոշիկներ։ «Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի` հակառակ կողմից»,- հրապարակումը մակագրել էր նա։