Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին գունավոր, էլեգանտ զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Դերասանուհին նշել է, որ դիզայները Արայիկ Գաբաջյանն է, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Խենթացնող»։