ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել՝ նախապատվություն տալով դասական ոճին։ Facebook-յան էջում հրապարկված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կարմիր զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Նա ոճային բարձրակունկներ է ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Ժամանակին»,- հրապարակումը մակագրել է Արփինե Հովհաննիսյանը, իսկ օգտատերերը շտապել են նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք, ինչպես միշտ», «խոսքերն ավելորդ են»: