ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։
Facebook-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել է էլեգանտ ու շքեղ կերպարում։ Նա կրում է բաց վարդագույն երկարափեշ զգեստ։ Արփինե Հովհաննիսյանն արձակել է ուղիղ հարդարված վարսերն ու քնքուշ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։