Հասմիկ Խոջյանը, որը հեռուստադիտողին հայտնի է մի շարք սերիալներում մարմնավորած կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում է։ Նա կարմիր զգեստ է ընտրել, որը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, խոշոր ականջօղեր ընտրել եւ թեւնոց։ Հետեւորդներին դերասանուհու կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են արել Հասմիկին։