Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Հասմիկը սպիտակ շապիկ է կրում եւ արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Դերասանուհին բնական շպարով է, կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Նա մեկնաբանություններում մի շարք հեշթեգ է օգտագործել, այդ թվում՝ «գարուն», «երջանիկ եղիր»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Երջանիկ մարդ»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին այս հեշթեգն էր օգտագործել։