Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ ու հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է մուլտհերոսների պատկերով սպիտակ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա հետեւորդներին հայտնել է․ «Նորություն ունեմ ու չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ասելու այդ մասին։ Կգուշակե՞ք, թե ինչ նորության մասին է խոսքը»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը բաց գույնի շապիկ էր կրում։ Դերասանուհին հետաքրքիր սանրվածք էր ընտրել՝ հյուսքեր։ Նա նախապատվություն էր տվել  բնական շպարին։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն ու համեստ»։