Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կապույտ գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու խոշոր աքսեսուար՝ ականջօղ ընտրել։ «Սեւանա լիճ»,- գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ Յանա Դանիլեյանը գրառում էր արել, որով անդրադարձել էր համացանցային իրականությանը. «Անկեղծության ժամ։ Ես շատ խոսել չեմ սիրում, երեւի արդեն նկատել եք ... Քիչ նկարներ եմ տեղադրում, վիդեոներ՝ առավել եւս, նույնն էլ սթորիների հետ կապված: Դա նրանից չէ, որ ասելիք չունեմ կամ ցուցադրելու բան, կամ էլ կյանքս անհետաքրքիր է։ Ոչ, հակառակը, ես ուղղակի վախում եմ կիսվեմ ու հենց այդ նույն վարկյանին էլ կորցնեմ դրա արժեքը:
Չեմ կիսվում, որովհետեւ բոլորին թռենդն ու բռենդն է հետաքրքիր, տիկտոկացավ բազմությանը դժվար հետաքրքրի իմանալ, թե ինչպիսինն եմ ես իրականում, ինչ եմ սիրում, ինչ եմ մտածում... Ես ունեմ իմ առանձին փոքրիկ աշխարհը, որտեղ բոլորը իրար անկեղծ են ժպտում ու սիրում, ունեմ իմ յուրահատուկ աշխարհայացն ու մտածելակերպը ու վերջապես իմ կյանքը, որտեղ ոչ մի կեղտոտ քոմենթ չի կարող իր տեղը գտնել։
Ոչինչ չեմ հրապարակում, որ չտեսնեմ իրականությունը, իսկ իրականությունը կայանում է նրանում, որ եթե չես հրապարակում մոդայիկ պար, ուրեմն լայքերի արժանի չես։ Ինձ համար միշտ եղել է ու կմնա Աստծո կողմից ստացած լայքը, ծիծաղալու է հնչում, բայց փաստ։ Ես միշտ եղել եմ անկեղծ ու այդպիսինն էլ կմնամ, իսկ դուք դա կլայքեք թե ոչ, արդեն Ձեր ընտրությունն է։ Սեր եւ խաղաղություն բոլորին: Շնորհակալություն»։