Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրում հաղորդավարուհին սպիտակ բլուզ է կրում, սեւ տաբատ եւ ոճային բաճկոն։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու թրենդային պայուսակը։ Յանան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արեւային ակնոցին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում հաղորդավարուհին սպիտակ բլուզ էր կրում, հետաքրքիր գործվածով շրջազգեստ եւ կոստյում։ Կերպարն ամբողջացնում էին բաց գույնի բարձրակրունկները։ «Ավանդական»,- լուսանկարը մակագրել էր նա։