«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է բնության գրկում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կադրում կրում է սեւ երանգի կաշվե տաբատ, նույ երանգի սպորտային կոշիկներ ու վերնաշապիկ։ Կերպարը համալրել է բաց երանգի վերարկուն։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու՝ փոքրիկ Ալեքսի հետ։ Փոքրիկը մեղմ ժպտում էր, իսկ կադրին կից գեղեցկուհի մայրիկը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ալեք Հովհաննիսյան»։ Գեղեցկուհու երկրպագուներն ու հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին կատարել հրապարակմանը կից։