Դերասանուհի Աննա Դավթյանի` բալիկի սպասելու մասին ESem.am-ը պատմել է: Հղիության 6-րդ ամսում գտնվող Աննան բավականին ակտիվ ու աշխույժ առօրյա է ունենում:
Դերասանուհու փոխանցմամբ` բժիշկները չեն կարողանում հստակ ասել բալիկի սեռը: «Մեզ համար միևնույնն է նրա սեռը, թեև ես զգում եմ, որ աղջիկ ենք ունենալու: Գուցե շատ եմ ցանկանում, դրանից է: Անհամբերությամբ սպասում ենք մեր առաջնեկի ծննդին,-ասաց այժմ Պուշկինո քաղաքում բնակվող Աննան, ում խոսքով, օրը բավականին հագեցած է անցնում,- տարբեր թատրոններ ենք գնում ու ներկայացումներ դիտում. երեխայիս ծանոթացնում եմ արվեստի հետ»: Բացի այդ, դերասանուհին հաճախ է գնում զբոսանքի ու գնումներ անում փոքրիկի համար:
Շարունակությունը` այստեղ: