«Հարազատ թշնամի» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Անուշկա Մարգարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ հեռուստասերիալի ավարտից հետո դեռ հանգստի փուլում է. «Դեռ հանգստանում եմ և փորձում եմ դուրս գալ Լիլիի կերպարից, իսկ երկու տարի անընդհատ ապրել կերպարի մեջ ու անմիջապես դուրս գալ դրանից՝ դժվար է: Կարծում եմ, որ եթե միանգամից անցնում ես մեկ այլ աշխատանքի, այսինքն՝ անմիջապես սկսես մեկ այլ կերպարի մեջ աշխատել, հնարավոր է, որ նախկին կերպարից որոշ տարրեր բերես, ինչը սխալ է ու ոչ պրոֆեսիոնալ:


Ինձ մոտ այդ փոփոխության փուլն է, ու հիմա արդեն, եթե լինի ինձ հարմար առաջարկ, ապա չեմ հրաժարվի նորովի ներկայանալ հեռուստադիտողին»,- նշեց մասնագիտությամբ լրագրող Անուշկան ու հավելեց, որ, չունենալով դերասանական կրթություն, դերասանի մասնագիտությունը շատ է կարևորում իր համար. «Տարիներ առաջ հայրս, ելնելով անձնական և մենթալիտետային սկզբունքներից, թույլ չտվեց, որպեսզի դերասանի կրթություն ձեռք բերեմ, բայց, տարիների ընթացքում տեսնելով իմ ձգտումներն ու սերը այս մասնագիտության նկատմամբ, հասկացավ, որ ինձ շատ բաներից կզրկի, եթե թույլ չտա զբաղվել այս աշխատանքով: Ես շատ եմ սիրում աշխատել ու մեծ հաճույքով եմ այն իրականացնում, դրա համար էլ այս մասնագիտության հետ կապված բոլոր խնդիրները, երկարատև նկարահանումներից առաջացած հոգնությունը հեշտությամբ եմ գլուխ բերում, քանի որ այն հոգևոր հաճույքը, որը ստանում ես աշխատանքիցդ, բոլոր բացերը լրացնում է»,- շեշտեց դերասանուհին:


Շարունակությունը` այստեղ;