Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ատամնաբույժ, հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը, ով հինգ տարի գրեթե ամեն առավոտ բարի առավոտ է մաղթում սիրելի Երեւանին հենց էկրաններից: Հաղորդավարուհին մեզ հետ անկեղծ զրույցում պատմեց աշխատանքի, առաջին մասնագիտության` բժշկության նկատմամբ իր նպատակների, մարդկային տեսակի եւ ամուսնու հանդեպ իր վստահության մասին:

 

-Առավոտյան հաղորդման հաղորդավար լինելը բավականին դժվար է, քանի որ այն պահանջում է ոչ միայն մասնագիտական հմտություններ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարում այն բոլոր դժվարությունները, որոնք կապված են առավոտ կանուխ բարձր տրամադրությամբ միանգամից եթեր դուրս գալու հետ:


- Ես միշտ ծիծաղով գործընկերներիս մոտ ասում եմ, որ մենք դերասան ենք, քանի որ, չունենալով դերասանական կրթութություն, երբեմն ունենալով շատ վատ տրամադրություն, կամ լուրջ խնդիրներ, ստիպված ենք ժպիտով դուրս գալ եթեր ու փորձել լավ տրամադրություն հաղորդել մեր լսարանին: Անկեղծ պետք է ասեմ, որ այսպես ասած այդ «դերը» խաղալուց հետո, երբ պատահում է, որ այնքան էլ ուրախ չեմ լինում,  ես իսկապես բարձր տրամադրությամբ եմ եթերը ավարտում: Ստացվում է հանրությանը բարձր տրամադրություն հաղորդելով՝ հաճախ սեփական տրամադրությունս էլ եմ բարձրացնում:

 

Առավոտյան հաղորդում վարելու համար իսկապես պետք է ունենաս մեծ պատասխանատվություն, քնաի որ այդ երկու ժամը քեզանից է կախված, բացի այդ, ըստ իս, հարկավոր է, որ կրթական մակարդակ ունենա հաղորդավարը, որպեսզի ոչ թե անգիր արած նախադասություններ հնչեցնի եթերում, այլ հետաքրքիր հաղորդում վարի: Եվ, ամենակարեւորը, պետք է աշխատանքդ շատ սիրես, քանի որ այդպես այն դադարում է միայն աշխատանք լինելուց:

 

Շարունակությունը` այստեղ: