Մինչ «Ֆուլ հաուս» սիտքոմում նկարահանվելը մոդել-դերասան-իրավաբան Դավիթ Աղաջանյանը գրեթե երկու տարի էկրաններից հեռացել էր, նրա խոսքերով, նա հիասթափվել էր շոու բիզնեսից եւ որոշել էր հաջողություններ գտնել իր մյուս՝ իրավաբան մասնագիտության շրջանակներում: Սակայն, Դավիթի հավաստմամբ ամեն բան փոխվել է, երբ ստացել է սիտքոմում նկարահանվելու առաջարկը: Life.panorama.am-ի հետ զրույցում Դավիթ Աղաջանյանը պատմեց իր մասնագտությունների, «Ֆուլ հաուս» սիտքոմի եւ իր կյանքում դրա դերի ու կնոջ վերաբերյալ իր պատկերացումների մասին:

 

«Անկեղծ ասած, երկու տարի առաջ հիասթափվել էի շոու բիզնեսից եւ ցանկություն ունեի շարունակել եւ հաջողություններ փնտրել իմ մյուս՝ իրավաբանական մասնագիտության շրջանակներում, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չես կարող հեռու լինել մի բանից, ինչը մեջդ է ապրում, վերադարձա դարձյալ այս ասպարեզ. հուսամ այլեւս չեմ լքի»,- արվեստից հեռանալու ու դարձյալ վերադառնալու մասին խոսելիս նշեց դերասանը:

 

Շարունակությունը` այստեղ: