Esem.am-ը գրում է.

 

Շարունակելով ««Չ՛դերասան» դերասանների» շարքը՝ առաջարկում ենք ծանոթանալ նաև այն դեմքերի հետ, ովքեր թեև դերասանական կրթություն չունեն, սակայն հեռուստադիտողը նրանց վաղուց ճանաչում և ընկալում է որպես դերասան: Նրանցից շատերն այսօր ներկայանում են հումորային նախագծերում սիրված լինելու տեսանկյունից չեն զիջում շատ դերասանների:

 

Աննա Գրիգորյան 


Աննա Գրիգորյանը սկզբում հեռուստադիտողներին ներկայացավ որպես հաղորդավարուհի, մոդել, թեև սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Բացի գովազդներում նկարահանվելը, Աննան որպես դերասանուհին խաղացել է «Մամա» սերիալում. այժմ էլ նոր ֆիլմում է նկարահանվում:

 

Հովհաննես Ազոյան

Տնտեսագիտական կրթություն ունեցող ևս մեկ դերասան: Հովհաննես Ազոյանը մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հովհաննեսը բացի որպես հաղորդավար ներկայանալը, խաղացել է «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Դուռը բաց», «Poker.am», «Քայլ ձիով» ֆիլմերում, «7.5», 7.5-2», «No comment» հումորային ներկայացումներում:

 

 

 Արմեն Պետրոսյան՝ Մենչ


 

Արմեն Պետրոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Ոչ մասնագիտական կրթությունը Արմենին ևս չի խանգարել տարիներ շարունակ հանդես գալ որպես դերասան՝ տարբեր նախագծերում մարմնավորելով ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ կերպարներ:

 

 

Գրիգոր Դանիելյան


Հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը, ով ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, վաղուց հանդես  է գալիս որպես հումորիստ, դերասան: Գրիգորը նկարահանվել է հումորային տարբեր նախագծերում՝ «PS club», «Yere1», «Բլեֆ», «Երևանցիներ», «Ուրիշ կինո» և այլն. այժմ նա խաղում է «Ֆուլ հաուս»-ում:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը